091-53-77-11 055-53-77-11
093-53-77-11 096-53-77-11
  • Русский
  • Հայերեն

Փնտրել ընկերներ

  • TopSales.am կայքի «Իմ ընկերները» բաժինը հնարավորություն է ընձեռում ձեռք բերելու ընկերներ TopSales.am կայքում, և ցանկության դեպքում ուղարկել գումար Ձեր ընկերոջը Ձեր հաշվեկշռից կամ նվիրել կտրոններ և ստանալ գումար և կտրոններ Ձեր ընկերներից:
  • TopSales.am կայքում ընկերներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է սեղմել «Գտնել ընկերներ» կոճակը և որոնման դաշտում նշել այն օգտատերի ID-ին կամ Մուտքաբառը, ում ցանկանում եք ավելացնել Ձեր ընկերների ցանկին և սեղմել «Փնտրել» կոճակը: Անհրաժեշտ օգտատերին գտնելուց հետո ուղարկեք «Ընկերանալ» հարցումը, որից հետո եթե այն օգտատերը, ում Դուք ցանկանում եք ավելացնել Ձեր ընկերների ցանկին, ընդունի Ձեր հարցումը, նա կհայտնվի «Իմ ընկերները» բաժնում:
  • Դուք նույնպես կարող եք ստանալ հարցում այն մասին, որ Ձեզ ցանկանում են ավելացնել ընկերների ցանկին: Եթե Ձեզ ուղարկել այդպիսի հարցում, ապա «Իմ ընկերները» բաժնի կողքը Դուք կարմիր շրջանակի մեջ կտեսնեք, թե քանի հարցում ունեք, իսկ հարցումը ընդունելու կամ մերժելու համար անհրաժեշտ անցնել «Իմ ընկերները» բաժնի «Նոր հարցումներ» ենթաբաժին:
  • Եթե ցանկանում եք Ձեր ընկերոջը գումար կամ կուպոն նվիրել, ապա անհրաժեշտ է անցնել «Իմ ընկերները» բաժին, որտեղ Դուք կտեսնեք Ձեր ընկերների ցանկը և գտնելով անհրաժեշտ ընկերոջը՝ սեղմեք «Մանրամասն» կոճակը, որից հետո կբացվի մենյու՝ Փոխանցել գումար, Նվիրել կտրոն, Ջնջել ընկերներից հրամաններով: Ընտրեք անհրաժեշտ հրամանը և կատարեք համապատասխան գործողությունը: Կուպոն նվիրել կարելի է նաև «Իմ կտրոնները» բաժնից՝ ընտրելով անհրաժեշտ կտրոնը և սեղմելով «Նվիրել» կոճակը: Այդ դեպքում կբացբի ընկերների ցանկը, որտեղից անհրաժեշտ է ընտրել այն ընկերոջը, ում ցանկանում եք նվիրել տվյալ կուպոնը: