Վճարման միջոցներն ու հաշվեկշռի համալրումը
Կուպոն գնելու համար դուք պետք է գրանցվեք մեր կայքում։ Գրանցման ժամանակ անհրաժեշտ է լրացնել բոլոր դաշտերը։ Գրանցումից հետո դուք կկարողանաք օգտվել «Իմ գրասենյակ» բաժնի հնարավորությունից, որտեղ կարող եք տեսնել ձեր ընթացիկ հաշվեկշիռը, կուտակած բոնուսային միավորները, գնված կուպոնները, ինչպես նաև լիցքավորել հաշվեկշիռը և անհրաժեշտության դեպքում կատարել անձնական տվյալների փոփոխություն։ Ձեզ հետաքրքրող ակցիան ընտրելու դեպքում, սեղմեք «Գնել» կոճակը և ընտրեք վճարման՝ ձեզ հարմար ձևը։ Գնված կուպոնը կհայտնվի ձեր անձնական գրասենյակի «Կուպոններ» բաժնում անմիջապես վճարումից հետո:
Ուշադրություն
Երբ կուպոնը հայտնվի ձեր անձնական գրասենյակի «Կուպոններ» բաժնում, տպեք այն կամ SMS-ով ձեր բջջային հեռախոսին ուղարկեք կուպոնի կոդը՝ սեղմելով «Ստանալ SMS-ով» կոճակը (SMS ծառայությունը տրամադրվում է անվճար)։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն տպված կուպոնը կամ կուպոնի կոդով SMS-ը։ Վճարումը հաստատող ցանկացած այլ միջոց անվավեր է (կուպոնի՝ թերթիկի վրա գրառված կոդը, տերմինալի չեկը և այլն)։
Եթե ձեռք բերված կուպոնների գինը 4000 դրամից ավելի է, մենք կարող ենք, ձեր ցանկությամբ, սիրով առաքել այն ձեզ (առաքումն անվճար է)։
Վճարման միջոցները
- Ձեր ընթացիկ հաշվեկշռից:
- Telcell կամ Megapay տերմինալների միջոցով:
- idram.am վճարային համակարգի միջոցով:
- ArCa վիրտուալ քարտի միջոցով:
- MasterCard կամ Visa վճարային քարտերով:
- WebMoney վճարային համակարգի միջոցով:
- Գործակալի միջոցով, եթե ձեռք բերված կուպոնների գինը կազմում է 4000 դրամ կամ ավելի:
- Դուք նաև կարող եք կուպոնը ձեռք բերել մեր գրասենյակում՝ նախապես մեզ հետ համաձայնեցնելով ձեր այցի օրն ու ժամը։
Վճարում ձեր ընթացիկ հաշվեկշռից
Կուպոնի գինը ձեր ընթացիկ հաշվեկշռից վճարելու համար, անհրաժեշտ է նախապես լիցքավորել ձեր անձնական հաշիվը:
Հաշիվը կարող եք համալրել ներքոհիշյալ տարբերակներով՝ սեղմելով «Լիցքավորել» կոճակը, «Իմ գրասենյակ» բաժնում։
- Telcell կամ Megapay տերմինալների միջոցով:
- idram.am վճարային համակարգի միջոցով
- ArCa վիրտուալ քարտի միջոցով:
- MasterCard կամ Visa վճարային քարտերով:
- WebMoney վճարային համակարգի միջոցով:
Ուշադրություն
Կայքում գրանցվելու ժամանակ դուք ստանում եք անձնական ID համար, որը կարող եք տեսնել՝ մուտք գործելիս «Իմ գրասենյակ» բաժին: Տերմինալների միջոցով հաշվեկշիռը համալրելիս՝ դուք պետք է մուտքագրեք ձեր ID համարը։ Եթե դուք հաշվեկշիռը համալրում եք վճարային քարտերի կամ վճարային համակարգերի միջոցով, ընտրեք ձեզ հարմար վճարման տարբերակն ու հետևեք համապատասխան ցուցումներին։
Վճարման գործընթացի նկարագրություն
Քայլ 1.
- Կուպոնը գնելիս սեղմեք «Telcell» կոճակը:
- Ընտրեք կուպոնների քանակը (քանակը ընտրելիս անմիջապես կտեսնեք վճարման ենթակա գումարը):
- Սեղմեք «Գնել» կոճակը:
- Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո դուք կստանաք յոթ նիշանոց վճարման համար, որը ակտիվ կլինի մինչև տվյալ ակցիայի ավարտը:
Քայլ 2.
- Տերմինալի վրա սեղմեք «Ծառայությունների վճարում» կոճակը:
- Ընտրեք «On-Line նախագծեր»
- Ընտրեք «Top Sales»-ը
- Մուտքագրեք ձեզ տրված յոթ նիշանոց վճարման համարը (կամ մուտքագրեք ձեր ID-ն, եթե դուք համալրում եք ձեր հաշվեկշիռը)։
- Ներմուծեք գումարը և սեղմեք «Վճարել»։
Վճարման ժամանակ ոչ մի հավելյալ գումար չի գանձվում։
Վճարային տերմինալների միջոցով կատարած վճարումների ժամանակ հավելավճարը գումարվում է ձեր հաշվեկշռին։
Քայլ 1.
- ArCa վճարային համակարգի միջոցով վճարելու համար դուք պետք է ունենաք նախապես գրանցված տվյալ համակարգում վիրտուալ քարտ: Որպես վիրտուալ քարտ կարող եք գրանցել ձեր Visa, MasterCard, American Express կամ ArCa քարտերը:
- Կուպոնը գնելիս սեղմեք «ArCa» կոճակը:
- Ընտրեք կուպոնների քանակը (քանակը ընտրելիս անմիջապես կտեսնեք վճարման ենթակա գումարը):
- Սեղմեք «Գնել» կոճակը:
- Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո դուք կտեղափոխվեք ArCa վճարման համակարգի կայք:
Քայլ 2.
Վիրտուալ ArCa քարտերով վճարում կատաելու համար.
- Մուտքագրեք ձեր վիրտուալ քարտի համարը:
- Մուտքագրեք ձեր վիրտուալ քարտի գաղտնաբառը:
- Մուտքագրեք ներքևի նկարում պատկերված նիշերը:
- Սեղմեք «ՕK» կոճակը:
- topsales. am կայք վերադառնալու համար սեղմեք «Վերադառնալ խանութ» կոճակը:
Քայլ 1.
- Visa և MasterCard վճարային քարտերով վճարելու համար Դուք պետք է ունենանք գործող Visa կամ MasterCard վճարային քարտեր:
- Կուպոնը գնելիս սեխմեք «Visa, MasterCard» կոճակը:
- Ընտրեք կուպոնների քանակը (քանակը ընտրելիս անմիջապես կտեսնեք վճարման ենթակա գումարը):
- Սեղմեք «Գնել» կոճակը:
- Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո դուք կտեղափոխվեք Visa և MasterCard վճարային քարտերով վճարում կատարելու համար նախատեսված հատուկ համակարգ:
Քայլ 2.
Visa և MasterCard վճարային քարտերով վճարում կատաելու համար.
- Մուտքագրեք ձեր վճարային քարտի բոլոր տվյալները:
- Սեղմեք «Pay Now» կոճակը:
Քայլ 1.
- idram.am վճարային համակարգի միջոցով վճարելու համար դուք պետք է նախապես գրանցված լինեք idram.am կայքում
- Կուպոնը գնելիս սեղմեք «idram» կոճակը:
- Ընտրեք կուպոնների քանակը (քանակը ընտրելիս անմիջապես կտեսնեք վճարման ենթակա գումարը):
- Սեղմեք «Գնել» կոճակը:
- Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո դուք կտեղափոխվեք idram.am վճարման համակարգի կայք:
Քայլ 2.
idram.am կայքում վճարում կատարելու համար.
- Մուտքագրեք ձեր idram ID-ին:
- Մուտքագրեք ձեր գախտնաբառը:
- Սեղմեք «Մուտք» կոճակը:
- idram.am վճարային համակարգի միջոցով, վճարում կատարելու համար հարկավոր է մուտքագրել PIN կոդը և ստուգող թվերը:
- topsales.am կայք վերադառնալու համար սեղմեք «Վերադառնալ խանութ» կոճակը:
Քայլ 1.
- WebMoney վճարային համակարգի միջոցով վճարելու համար դուք պետք է նախապես գրանցված լինեք WebMoney համակարգում:
- Կուպոնը գնելիս սեղմեք «WebMoney» կոճակը:
- Ընտրեք կուպոնների քանակը (քանակը ընտրելիս անմիջապես կտեսնեք վճարման ենթակա գումարը):
- Սեղմեք «Գնել» կոճակը:
- Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո դուք կտեղափոխվեք WebMoney վճարման համակարգի կայք:
Քայլ 2.
Վճարումը հեշտությամբ կավարտեք, եթե հետևեք այդ կայքում առկա ցուցումներին։