091-53-77-11 055-53-77-11
093-53-77-11 096-53-77-11
  • Русский
  • Հայերեն

No Banner to display

Ինչպե՞ս է աշխատում

Ի՞նչ է Top Sales-ը

Top Sales-ը հնարավորություն է տալիս օգտվել տարբեր ծառայություններից և ապրանքներ ձեռք բերել ամենաշահավետ պայմաններով։ Ամեն շաբաթ մեր կայքում կարող եք գտնել մինչև 90 % զեղչով բազմատեսակ և գրավիչ ակցիաներ։ Top Sales-ի միջոցով կարող եք այցելել բազմազան ռեստորաններ և սրճարաններ, զվարճանալ տարբեր ակումբներում (բոուլինգ, քարթինգ, կարաոկե), օգտվել SPA-կենտրոնների ու գեղեցկության սրահների ծառայություններից, գնումներ կատարել տարբեր վաճառասրահներից և շատ ավելին մինչև 90% զեղչով։

Ինչպես օգտվել կայքի ծառայությունից։

Քայլ 1. Գրանցվեք

  • Գրանցման գործընթացը, ինչպես նաև բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է։ Դա մեզ հնարավորություն կտա ուղարկել ձեզ այնպիսի առաջարկ, որը ձեզ կհետաքրքրի՝ հաշվի առնելով ձեր տարիքն ու սեռը։ Էլ. փոստի միջոցով մենք կհիշեցնենք ձեզ մեր նոր առաջարկների մասին, ինչպես նաև կշնորհավորենք ձեր ծննդյան օրը՝ մատուցելով ինքնատիպ նվեր։ Սակայն դուք ցանկացած պահի կարող եք հրաժարվել նամակներ ստանալու հնարավորությունից։

Քայլ 2. Գնեք կուպոնը

  • Կուպոնը գնելը շատ հեշտ է։ Ընտրեք ձեզ հետաքրքրող ակցիան, սեղմեք «Գնել» կոճակը և ընտրեք վճարման՝ ձեզ հարմար տարբերակը։ Կուպոնը կհայտնվի «Իմ գրասենյակը» բաժնում անմիջապես վճարումը կատարելուց հետո։ Դուք կարող եք այն տպել կամ սեղմել «Ստանալ SMS-ով» կոճակը և մենք այն կուղարկենք անմիջապես ձեր բջջային հեռախոսին SMS հաղորդագրության տեսքով։ Եթե ձեռք բերված կուպոնների գինը կկազմի ավելի քան 4000 դրամ, ապա մենք, ձեր ցանկությամբ, բոլորովին անվճար և մեծ սիրով կառաքենք դրանք ձեր նշված հասցեյով:

Քայլ 3. Կուտակեք բոնուսային միավորներ

  • Ամեն անգամ, պարզապես գնելով կուպոն, դուք կուտակում եք գնված կուպոնի արժեքի 5%-ի չափով բոնուսային միավորներ, որոնք անմիջապես կուպոնի գնումից հետո փոխանցվում են ձեր ընթացիկ հաշվին: Փոխանցված գումարը կարող եք օգտագործել նոր կուպոններ գնելու համար:

Քայլ 4. Օգտվեք զեղչերից

  • Կուպոնը գնելուց այցելեք համապատասխան վայր, նախապես համաձայնեցնելով այցի ժամանակը, ներկայացրեք տպված կուպոնը կամ SMS-ը կուպոնի կոդով և օգտվեք ծառայությունից մինչև 90 % զեղչով։