091-53-77-11 055-53-77-11
093-53-77-11 096-53-77-11
  • Русский
  • Հայերեն

No Banner to display

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է Top Sales-ը:

Top Sales-ը հնարավորություն է տալիս օգտվել տարբեր ծառայություններից և ապրանքներ ձեռք բերել ամենաշահավետ պայմաններով։ Ամեն շաբաթ մեր կայքում կարող եք գտնել մինչև 90 % զեղչով բազմատեսակ և գրավիչ ակցիաներ։ Top Sales-ի միջոցով կարող եք այցելել բազմազան ռեստորաններ և սրճարաններ, զվարճանալ տարբեր ակումբներում (բոուլինգ, քարթինգ, կարաոկե), օգտվել SPA-կենտրոնների ու գեղեցկության սրահների ծառայություններից, գնումներ կատարել տարբեր վաճառասրահներից և շատ ավելին մինչև 90% զեղչով։

Ինչո՞ւ են մեզ մոտ զեղչերն այդքան մեծ։

Մենք յուրաքանչյուր գործընկերոջ հետ աշխատում ենք անմիջականորեն և երաշխավորում ենք ապահովել գնորդների որոշակի հոսք։ Փոխարենը՝ մեզ տրամադրվում են մեծ զեղչեր և ձեզ համար լավագույն պայմաններ։

Ինչո՞ւ է անհրաժեշտ գրանցումը և պե՞տք է արդյոք լրացնել բոլոր դաշտերը:

Գրանցման գործընթացը և բոլոր դաշտերը լրացնելը անհրաժեշտ պայման է, ինչը մեզ հետագայում հնարավորություն կտա ուղարկել ձեզ հետաքրքրող առաջարկներ՝ հաշվի առնելով ձեր տարիքն ու սեռը։ Ավելին, եթե դուք հանդիսանում եք Facebook սոցիալական ցանցի օգտագործող, ապա կարող եք գրանցվել մեր կայքում նաև Facebook-ի միջոցով:

  • Էլ.փոստի միջոցով մենք կտեղեկացնենք ձեզ մեր նոր առաջարկների մասին: Սակայն դուք ցանկացած պահի կարող եք հրաժարվել նամակներ ստանալու հնարավորությունից։
  • Կարող ենք շնորհավորել ձեր ծննդյան օրը և մատուցել ինքնատիպ նվեր։
  • Բջջային հեռախոսահամարն անհրաժեշտ է այն պարագայի համար, եթե դուք ցանկանաք ստանալ կուպոնի կոդը SMS-ով անմիջապես ձեր բջջային հեռախոսին։ Տվյալ ծառայությունը տրամադրվում է անվճար։

Ի՞նչ է կուպոնը:

Կուպոնը հավաստագիր է, որը ձեզ թույլ կտա օգտվել առաջարկվող ծառայություններից մեծ զեղչերով: Այն կարող եք գնել կայքում և ներկայացնել ծառայություններից օգտվելիս կամ ապրանքներ ձեռք բերելիս։

Կուպոնը գնելիս հաշվի առեք, որ ամեն մի ակցիան գործողության սահմանափակ ժամկետ ունի, որի ընթացքում կայքի օգտատերերը բացառիկ հնարավորություն ունեն օգտվելու այս կամ այն առաջարկից։

Ի՞նչ անել, եթե կուպոնը չեն ընդունում:

Կուպոնը չընդունելու դեպքում, անմիջապես դիմեք Top Sales-ի աջակցության ծառայություն (հեռախոսահամարը նշված կլինի կուպոնի վրա), և մենք առավելագույնս կարճ ժամկետում կլուծենք այդ խնդիրը։

Կարո՞ղ եմ ես վերադարձնել կուպոնը։

Ցավոք, դուք չեք կարող կուպոնը վերադարձնել և դրա դիմաց գումարը հետ ստանալ։ Եթե դուք ինչ-որ պատճառով չեք կարող օգտագործել այն, նվիրեք ձեր ընկերներին բարեկամներին։

Կարո՞ղ եմ նվիրել կուպոնը, որ գնել եմ ինձ համար։

Այո։ Դուք կարող եք տպված կուպոնը անձամբ նվիրել ձեր ընկերնորին կամ բարեկամներին։

Որքա՞ն է ակցիաների տևողությունը։

Ակցիաները տևում են մեկից երեք ամիս։ Ճշգրիտ ժամկետն ու պայմանները միշտ նշվում են ակցիայի նկարագրության մեջ։ Սահմանված ժամանակահատվածում կուպոնի երջանիկ տերը կարող է օգտվել տվյալ առաջարկից, միայն մեկ անգամ (մեկ կուպոնը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար)։

Արդյո՞ք միշտ է ակցիան տեղի ունենում, և նշանակություն ունի մասնակիցների թիվը։

Մասնակիցների թիվը նշանակություն չունի։ Ակցիան տեղի է ունենում ամեն դեպքում։

Անվտա՞նգ են արդյոք իմ վճարումները։

Անշուշտ։ Բանկային քարտերի և մյուս վճարումների բոլոր տվյալները փոխանցվում են SSL պաշտպանված կապի միջոցով, իսկ միջազգային վճարային համակարգերի կանոնների համաձայն ոչ մի կրիտիկական տվյալներ մեր սերվերներում չեն պահպանվում։

Ես կատարել եմ վճարումը, սակայն չեմ ստացել կուպոնը։ Ի՞նչ անել։

Հարկավոր է դիմել աջակցության ծառայություն, և մենք առավելագույնս կարճ ժամկետում կլուծենք այդ խնդիրը։

Կարո՞ղ եմ ես կանխիկացնել իմ անձնական հաշվում եղած գումարը կամ բոնուսը։

Ցավոք, ո՛չ։ Փոխանցված գումարներն ու բոնուսները կանխիկացման ենթակա չեն։ Ձեր հաշվին հասանելի գումարը կարելի է օգտագործել միայն մեր կայքից կտրոններ գնելու համար։

Ի՞նչ է նշանակում «Կուտակել միավորներ»:

Ամեն անգամ որևէ կուպոն գնելիս ձեր հաշվին փոխանցվում է գնված կուպոնի արժեքի 5%-ի չափով գումար, որը կարող եք օգտագործել նոր կուպոններ գնելու համար:

Մենք ուրախ կլինենք օգնել և կպատասխանենք Ձեր յուրաքանչյուր հարցին։ Աջակցության խումբն աշխատում է ամեն օր՝ ժամը 10.00-20.00-ն։