Ինչո՞ւ Top Sales:
1.Անվճար գովազդ և նոր գնորդների ներգրավման երաշխիք։
Մեր գործընկերներին տրամադրվում է անվճար գովազդի հնարավորություն: Top Sales-ը իր վրա է վերցնում գովազդի ստեղծումն ու տեղադրումը համացանցում և ուղարկում այն կայքում գրանցված բոլոր օգտատերերին։ Արդյունքում՝ մեր գովազդային ակցիաների շնորհիվ դուք ոչ թե ծախսում եք գումարներ, այլ վաստակում եք:
2. Մշտական հաճախորդների հավատարմությունն աջակցելու ծրագիր:
Մշտական հաճախորդներին կարելի է տեղեկացնել իրենց հետաքրքրող ակցիաների մասին՝ դրանով իսկ ապացուցելով, թե որքան եք նրանց կարևորում:
3. Երաշխավորված եկամուտ ակցիայից:
Մեր կայքի օգտատերերը չեն փնտրում մատչելի գներ, նրանք փնտրում են նորություններ։ Գնված կտրոններին զուգահեռ հաճախորդները օգտվում են լրացուցիչ ծառայություններից և գնում են այլ ապրանքներ առանց զեղչերի։
4. Արդյունքներին հետևելու հնարավորություն:
Մեր կայքի միջոցով դուք կկարողանաք հետևել Top Sales-ի օգտատերերի գնողական ակտիվությանը և նրանց կրկնակի այցերին։
5. Մուտք ակտիվ գնորդների հսկայական բազա:
Գնորդներին տեղեկացվում է ակցիայի սկզբի մասին էլ. փոստով։
6. Մենք միշտ կապի մեջ ենք:
Top Sales-ի թիմը պատասխանատու է այն բոլոր խնդիրների լուծման համար, որ կարող են ծագել մեր գործընկերների մոտ ակցիայի ընթացքում։